Խոսում են, որ ի՞նչ լինի…
Նիկոլն Արցախ է հանձնել ու 150 հազար հայ մարդու փախստական դարձրել, ներկայիս ընդդիմությունն ի՞նչ է կարողացել անել, որ հիմա ինչ կարողանա անել:
ԱԺ-ում սուր հարցե՞ր է տվել անբարոյական սուտասանին, այդքա՞նը չի կարողացածը:
Եթե միջանցք է տալու, ապա այս ներքաղաքական «ռասկլադով» տալու է, և ոչ մեկը ոչինչ չի անելու՝ բացի, իհարկե, սուր հարցերից:
Ես չեմ պնդում, որ խորհրդարանական ընդդիմությունը Նիկոլի հանցակիցն է, ես պնդում եմ, որ խորհրդարանական ընդդիմությունն իրավիճակի վրա չունի շատ թե քիչ զգալի ազդեցություն:
Դրա համար էլ «խորքային ժողովուրդը» (80 տոկոսը) որևիցե դրական ակնկալիք չունի ոչ Նիկոլից, ոչ էլ խորհրդարանական ընդդիմությունից:
Ի տարբերություն Կիրիենկոյի զանգին սպասողների, ցանակացած բանական արարած հասկանում է՝ Նիկոլը մի օր չի լինելու, բայց հետնիկոլական Հայաստանում չի կարող ռեստավրացիա լինել (նախկին նախագահների դեմքով):
ՈՒ ինչքան այդ ռեստավրացիայի օրակարգը առաջ մղվի, այնքան «խորքային ժողովուրդը» մերժելու է այդ օրակարգը:
Իհարկե, տրանսֆորմացիա կարող է լինել, բայց ոչ երբեք ռեստավրացիա:
Մինչդեռ, ինչպես կասեր Թալեյրանը՝ Բուրբոններն այդպես էլ ոչինչ չսովորեցին և ոչինչ չմոռացան:
Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ